Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից. պարզաբանում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Իրադարձային

Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից. պարզաբանում

Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից. պարզաբանում

Ենոքավանի «Յելլ Էքստրիմ Պարկ»-ը պարզաբանում է ներկայացրել երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ քաղաացին ընկել է զիփլայնի հարթակից։ Յելլ Էքստրիմ Պարկ ընկերությունից նշում են՝

Պարզաբանում Յելլում երեկ տեղի ունեցած դեպքից

1. Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։

2. Ընկերությունը դեպքի առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, և տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան՝ հետագա հետազոտությունների իրականացման և բուժում ստանալու նպատակով։

3. Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները։

4. Ընկերությունում սկսվել է ներքին հետաքննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։

5. Դեպքից անմիջապես հետո դադարեցվել են Ռոլլեր լայնով թռիչքները։

6. Ռոլլեր լայնը անցել է համապատասխան փորձաքննությունը և գրանցված է սահմանված կարգով՝ համապատասխան ՆԳՆ Փրկարար ծառայության վտանգավոր օբյեկտների ռեեստր։

7. Յելլ Էքստրիմ Պարկում առկա են շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

8. Աշխատակիցները անցել են համապատասխան հրահանգավորում և վերապատրաստում, որի ընթացքում նրանց ներկայացվել են անվտանգության կանոնները։ Ներկայացված տեղեկատվությունը հաստատվել է աշխատակիցների կողմից ստորագրությամբ։

Ավելին՝ Իրադարձային

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ավելի շատ նորություններ

  1. Քաղաքացին ընկել է ոչ թե Զիփլայնից, այլ Ռոլլեր լայնից. պարզաբանում