Իսկ մոլորյալների հետ պետք է շփվենք և բացատրենք մի պարզ բան. կարող ես կորցնել քո բիզնեսը, բայց սկսել զրոյից և հարստանալ, կարող ես կորցնել ընկերներին և նորից գտնել, բայց նա, ով կորցնում է հայրենիքը, կորցնում է ամեն ինչ։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ТАСС-ին հայտնել է, որ ինքն անձամբ չի մասնակցի ընտրություններին, բայց կօգտագործի իր բոլոր ռեսուրսները՝ աջակցելու Նիկոլ Փաշինյանի դեմ հանդես եկող քաղաքական ուժերին։
Աբրահամյանը գործող կառավարությանը մեղադրել է Արցախի կորստի, կարևոր օբյեկտներն օտարերկրացիներին փոխանցելու, գների և պարտքերի աճի համար։
«Վերջին յոթ տարիների պատմությունը ազգային ողբերգության տխուր վկայություն է»,- հայտարարել է Աբրահամյանը։ Նա նաև վստահություն է հայտնել, որ հայերի մեծամասնությունը պատրաստ է միավորվել հանուն երկրի ապագայի։


























