Իսրայելը հարձակվել է Սանայում գտնվող էներգետիկ օբյեկտների վրա․ Al Masirah

Իսրայելի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի էներգետիկ օբյեկտներին, որը գտնվում է «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ, հաղորդում է «Al Masirah» հեռուստաալիքը:
Նշվում է, որ Իսրայելը հարձակվել է Եմենի նավթային ընկերության (YPC) բենզալցակայանի և «Հազիզ» էլեկտրակայանի վրա:
Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

























