Զարհուրելի ու դաժան դեպք է բացահայտվել Հայաստանում․ հաշմանդամ մորը չխնամելու նպատակով որդին կնոջ հետ նրան զրկել է կյանքից և օրեր անց թաղել դաշտում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Զարհուրելի ու դաժան դեպք է բացահայտվել Հայաստանում․ հաշմանդամ մորը չխնամելու նպատակով որդին կնոջ հետ նրան զրկել է կյանքից և օրեր անց թաղել դաշտում

Զարհուրելի ու դաժան դեպք է բացահայտվել Հայաստանում․ հաշմանդամ մորը չխնամելու նպատակով որդին կնոջ հետ նրան զրկել է կյանքից և օրեր անց թաղել դաշտում

Հուլիսի 21-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչության ծառայողները զարհուրելի և դաժան հանցագործություն են բացահայտել։

Սյունիքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2014 թվականի նոյեմբերին Հայաստանի մարզերից մեկում բնակվող 59-ամյա տղամարդը իր 35-ամյա կնոջ հետ կատարել են այդ զարհուրելի արարքը։

Այդ տղամարդը իր մայրիկին՝ Արցախի Հանրապետության 76-ամյա բնակչին, ով առողջական խնդիրներ ու հաշմադնության կարգ է ունեցել, խնամելու պարտականությունից ազատվելու նպատակով կնոջ հետ բարձով խեղդելու եղանակով սպանել են, ապա 4 օր անց թաղել են գյուղին հարակից դաշտում։

Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդը քրեական ոստիկանների կողմից հայտնաբերվել, ներկայացվել է քննչական վարչություն, որտեղից էլ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան և դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու կասկածյալի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  6. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  7. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  8. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку

Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Ещё новости

  1. Զարհուրելի ու դաժան դեպք է բացահայտվել Հայաստանում․ հաշմանդամ մորը չխնամելու նպատակով որդին կնոջ հետ նրան զրկել է կյանքից և օրեր անց թաղել դաշտում