Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը տրանսպորտի զարգացման համար խումբ են ստեղծել — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Экономика

Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը տրանսպորտի զարգացման համար խումբ են ստեղծել

Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը տրանսպորտի զարգացման համար խումբ են ստեղծել

Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը հաստատել են իրենց մտադրությունը՝ զարգացնել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի նման կարևոր ոլորտներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով Ադրբեջանի, Ուզբեկստանի նախագահներ Իլհամ Ալիևի, Շավքաթ Միրզիյոևի և Թուրքմենստանի Միլլի Մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է օգոստոսի 22-ին՝ Թուրքմենբաշիում կայացած եռակողմ գագաթնաժողովի արդյունքում։

Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված փաստաթղթի համաձայն՝ կողմերն ընդգծել են էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը և նշել այս ոլորտում փոխգործակցության հատուկ նշանակությունը։

«Հաշվի առնելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում առկա մեծ ներուժը, ինչպես նաև երեք երկրների տարանցիկ ներուժն օգտագործելու նպատակով, կողմերը ընդգծել են Ուզբեկստան-Թուրքմենստան-Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բազմամոդալ տրանսպորտի ակտիվացման կարևորությունը։ Այս առումով նշվել է երեք երկրների իրավասու մարմինների կողմից ստորագրված տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագրի կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ երեք երկրների առաջնորդները ողջունել են համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը՝ տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային գործողությունների համակարգման և դրանց կազմակերպման պայմանների պարզեցման հարցերը քննարկելու համար։ Հայտարարության մեջ խոսվում է երկրների միջև օդային երթևեկության, բիզնեսի և զբոսաշրջության զարգացման կարևորության մասին, ինչը կնպաստի բեռների և ուղևորների հոսքերի աճին։

Ещё по теме: Экономика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  5. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  6. Артур Аветисян взял бронзу чемпионата мира

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. Россия, США и Украина возобновят переговоры в ноябре
  7. В Ереванской опере откроют новый концертный зал
  8. У мэрии Еревана появится ИИ-двойник

Ереван полностью перейдёт на электробусы

Ещё новости

  1. Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը տրանսպորտի զարգացման համար խումբ են ստեղծել