Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ձկնաբուծարանի իրավասու անձինք խուսափել են հարկերից, վերականգնվել է 195,000 դոլլարի վնասը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ձկնաբուծարանի իրավասու անձինք խուսափել են հարկերից, վերականգնվել է 195,000 դոլլարի վնասը

Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ձկնաբուծարանի իրավասու անձինք խուսափել են հարկերից, վերականգնվել է 195,000  դոլլարի վնասը

2024 թվականի դեկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին (Ջոնիկ) պատկանող, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊ ընկերության իրավասու անձինք խուսափում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց:

Հաղորդման կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել:

Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից չի հաստատվել: Դատախազը հանձնարարել է նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և սկսել նախաքննություն:

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան մի շարք վայրերում խուզարկություններ կատարելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով մերժվել են:

Նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են:

Կատարված վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ընկերության փաստացի ղեկավար Հ.Ա.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Մ.-ի և գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ պետական բյուջե վճարման ենթակա 143,827,827 դրամի հարկ չվճարելու նպատակով թաքցրել է ընկերության հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ է ներառել հարկային հաշվարկներում:

2025 թվականի հուլիսի 29-ին քննիչի միջնորդությունների հիման վրա դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հ.Ա.-ի, Գ.Մ.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ:

Վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո Հ.Ա.-ին, Գ.Մ.-ին և Մ.Գ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75,000,000 դրամ վնասը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. Как Украина стала «Анти-Россией»
  6. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  7. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  8. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи

Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку

Ещё новости

  1. Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ձկնաբուծարանի իրավասու անձինք խուսափել են հարկերից, վերականգնվել է 195,000 դոլլարի վնասը