Այդ օրը մենք որոշեցինք լինել ոչ թե անցյալի մաս, այլ՝ ապագայի հեղինակ. Խաչատուրյան

35 տարի առաջ մեր նորագույն պատմության ընթացքը նշանավորվեց վճռական նշանակություն ունեցող մի իրադարձությամբ․ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Անկախության հռչակագիրը։
Այդ որոշմամբ դարերի ընդմիջումից հետո վերականգնվեց մեր պետականության գաղափարը և սկսվեց անկախության ճանապարհով ընթացքը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ արված ուղերձում:
«Հռչակագիրը միայն իրավական փաստաթուղթ չէր։ Այն ազգային կամքի, միասնական նպատակների և նոր ապագայի խորհրդանիշն էր։ Դրանով հստակեցվեց մեր ժողովրդի ձգտումը՝ կերտել անկախ ու ինքնիշխան պետություն, որի լիարժեք հաստատումը իրացվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։

























