Մոսկվան և Բաքուն սահմանել են համագործակցության նոր չափորոշիչներ.

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը դուրս է գալիս նոր փուլ․ կողմերը սահմանել են համատեղ աշխատանքային չափորոշիչներ, որոնցում էներգետիկ համագործակցությունն ու տրանսպորտային կապերի զարգացումը ընդգծված գերակա ուղղություններն են։
Ինչպես հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, կողմերը միաժամանակ աշխատում են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների զարգացման, տնտեսական ինտեգրման և էներգետիկ ծրագրերի համադրման ուղղությամբ։


























