2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը, Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, Վահե Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Նատալի Մարգարյանը: Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 5 աշակերտ։ Օլիմպիադային 60 երկրի 288 աշակերտ է մասնակցել:

Հայաստանի թիմից արծաթե մեդալների են արժանացել Էմիլ Մուշեղյանն ու Գոռ Հասրաթյանը, բրոնզե մեդալի՝ Նարեկ Գալստյանը, իսկ Վահե Մկրտչյանն ու Նատալի Մարգարյանը՝ գովասանագրերի։

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Արտաշես Մկրտչյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց)։

2024 թվականի աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 3 բրոնզե մեդալի։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում