Հաստատված խաղաղությունը կանգնել է ընդդիմության կոկորդում, չեն մարսում. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ընդդիմադիր ուժերին՝ մեղադրելով նրանց խաղաղության գործընթացը սրելու և հասարակական մոլորություն սերմանելու փորձերի մեջ:
«Հաստատված խաղաղությունը կանգնել է ընդդիմության կոկորդում, չեն մարսում։
Իրանց պատառոտում են, պատերով են տալիս բայց ոչ ասելիք ունեն, ոչ էլ՝ անելիք։
Միջանցքի մասին ստերին հավատացող չկա, նոր սուտ էլ չկա։
Փողոց դուրս գալն անիմաստ է, մարդ չի միանա՝ մի քանի ամսից ընտրություններ են։
Իսկ տեղում նստելով լավ գիտեն՝ արդեն պարտվել են։
Վայելեք խաղաղ կյանքը, հաստատված խաղաղությունը թաղելու է ապապետական ընդդիմությանը, որի նպատակը Հայաստանը մատաղ անելն էր»,- գրել է նա։

























