Ղարաբաղցի լինելը Ձեզ չի ազատում բանավեճի տարրական էթիկայի կանոններից. Խորեն Գրիգորյան

Հարգելի´ տիկին Arega Hovsepyan
Երբ Դուք ԱԺ ամբիոնից ղարաբաղյան բարբառով եք խոսում, անընդհատ անդրադառնում Ղարաբաղին ու ղարաբաղցիներին, ապա դրանից ընդամենը մեկ ամիս անց բանավեճի ժամանակ հեգնում, վիրավորում ու ծաղրում Ձեր դիմաց կանգնած ընդդիմախոսին, դրանով ոչ միայն անշնորհք վարքագիծ եք դրսևորում, այլև, ցավոք, մի ամբողջ խմբի՝ ղարաբաղցիների անունից եք անշնորհք հանդես գալիս։
Ես առավոտից երեկո բանավեճերի մեջ եմ այն մարդկանց հետ, ովքեր թիրախավորում են Ձեր ղարաբաղցի լինելը։ Բայց երեկ Հ1-ի հարցազրույցի ժամանակ Ձեր պահվածքը սարսափելի անշնորհք ու սխալ էր։
Չի կարելի բանավեճի ընթացքում ծաղրել, վիրավորել ու նվաստացնել ընդդիմախոսին։ Անկախ նրանից՝ Դուք ղարաբաղցի եք, չինահայ, թե որևէ այլ համայնքի ներկայացուցիչ։
Ղարաբաղցի լինելը Ձեզ չի ազատում բանավեճի տարրական էթիկայի կանոններից, ինչպես և որևէ մեկի կրոնական պատկանելությունը, ծագումը նրան չի դարձնում ծաղրի կամ վիրավորանքի թիրախ։
Չի՛ կարելի։













