Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման նոր ժամկետներ կսահմանվեն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թադևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տեղեկություն:
«Սա նշանակում է, որ հազարավոր քաղաքացիներ, ովքեր մինչ այժմ չեն հասցրել հաշվառել մինչև 2021 թվականը իրենց կողմից կառուցած կամ կիսակառույց ինքնակամ շինությունները, հնարավորություն են ստանալու վերջնականապես լուծել այդ հարցը։
Նախաձեռնության հիմնական նպատակը՝
Քաղաքացիներին տալ վերջին հնարավորություն հաշվառելու իրենց կողմից կառուցված ինքնակամ շինությունները։
Նախագծերին կարող եք ծանոթանալ Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում:
Վերջնական ժամկետները կհաստատվեն նախագծերի ընդունումից հետո։ Հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Սուրեն Թադևոսյանը:

























