Հեղեղումներից տուժածներին Լոռիում ու Տավուշում կփոխհատուցեն 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ

Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժածներին 1 քմ-ի դիմաց կփոխհատուցեն 180 հազար դրամ՝ 148 հազարի փոխարեն. ՀՀ կառավարությունը փոփոխեց 2024 թ. մայիսյան հեղեղումներից տուժած բնակիչներին փոխհատուցելու մեխանիզմը:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։


























