ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել. — ZARTNIR.MEDIA
ZARTNIR.MEDIA

ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել.

Հրապարակվել է: 10:06, 12 Օգոստոս 2026
ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել.
ԱՄՆ-ն և ևս 40 երկիր կոչ են արել հրթիռների արձակման մասին առնվազն 24 ժամ առաջ ծանուցել

ԱՄՆ-ն և ևս 40 երկիր համատեղ հայտարարությամբ կոչ են արել պետություններին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների (ՄԲՀ), սուզանավերից արձակվող բալիստիկ հրթիռների (ՍԱԲՀ) և տիեզերական կրող հրթիռների արձակման մասին նախապես ծանուցել։

Հայտարարության համաձայն՝ հատկապես միջուկային զենք ունեցող երկրները պետք է նման արձակումների մասին տեղեկացնեն առնվազն 24 ժամ առաջ։

Ծանուցումները պետք է ներառեն հրթիռի կամ կրող հրթիռի տեսակը, արձակման նախատեսվող ժամանակահատվածը, արձակման տարածքը և ուղղությունը։ Նշվում է նաև, որ պետությունները պետք է միջազգային չափանիշներին համապատասխան հստակ ծանուցումներ տրամադրեն օդաչուներին և նավաստիներին՝ ռիսկերը նվազեցնելու համար, այդ թվում՝ հրթիռների հնարավոր անկման կամ վայրէջքի տարածքների վերաբերյալ։

Կիսվել:

Կարևոր հիմա

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:
Կարևոր

Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր:

2026 թվականի հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համ…