Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը եւ երկկողմ հարցերը:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով վերջին զարգացումները Ուկրաինայի շուրջ:
Ըստ հաղորդագրության՝ Պուտինը ներկայացրել է նաև Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան հանդիպման արդյունքները։

























