Իրանը պատվիրակություն կուղարկի Վիեննա՝ ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների նպատակով

Իրանն, ըստ երևույթին, պատվիրակություն կուղարկի Վիեննա՝ ԱԷՄԳ-ի հետ բանակցությունների համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին
«Tasnim»-ին աղբյուրը հայտնել է, որ Իրանի և Եվրոպայի միջև բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ, սակայն Իրանի շփումները երեք եվրոպական երկրների հետ մնում են բաց և անմիջական, կողմերն էլ պարբերաբար հաղորդագրություններ են փոխանակում։


























