Կապանի օդանավակայանի վրա Ադրբեջանի կրակելու մասին լուրը հին է՝ 2 տարվա — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Կապանի օդանավակայանի վրա Ադրբեջանի կրակելու մասին լուրը հին է՝ 2 տարվա

Կապանի օդանավակայանի վրա Ադրբեջանի կրակելու մասին լուրը հին է՝ 2 տարվա

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հայալեզու տիրույթում օգոստոսի 19-ից տարածվում է տեսանյութ՝ Ադրբեջանի կողմից Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակելու վերաբերյալ։

Արտապատկերումը՝ օգտատիրոջ էջից:

Այն հրապարակել է «Իրինա Իվանովնա» անունով օգտատերը․ հրապարակումն ունի մոտ 70 000 դիտում, այն կիսել ու տարածել են հարյուրավոր օգտատերեր։ Որոշ օգտատերերի մոտ նույնիսկ վախ է առաջացել։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ հրապարակված տեսանյութը հին է։

Այսպես, 2023 թվականի օգոստոսի 19-ին այդ տեսանյութը հրապարակել է «5-րդ ալիքը» և անդրադարձել է այդ օրերին Կապանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակոցների վերաբերյալ տեղեկություններին։

Այդ ժամանակ՝ 2023 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը անդրադարձել էր տեղեկություններին և նշել, որ «օգոստոսի լույս 18-ի գիշերը`ժամը 04։24-ին, ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանին հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել»։

Այսպիսով, տարածվող տեսանյութը հին է և պատմում է 2 տարվա վաղեմություն ունեցող դեպքերի մասին։

Կապանի օդանավակայանի վրա Ադրբեջանի կրակելու մասին լուրը հին է՝ 2 տարվա

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Կապանի օդանավակայանի վրա Ադրբեջանի կրակելու մասին լուրը հին է՝ 2 տարվա