Նուբարաշենի աղբավայրի խոշոր հրդեհը մարելու համար օգտագործվել է 22․035 տոննա ջուր, աշխատանքներին մասնակցել է 430 փրկարար

Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած խոշոր հրդեհը վերջապես մարվել է։ Հրդեհի բռնկման առաջին օրերից գործընթացին մասնակցել է 430 փրկարար, և մարելու համար օգտագործվել է 22․035 տոննա ջուր։
Օգոստոսի 9-ի առավոտյան կրակը լիովին մարվել էր, իսկ հողի ծածկումով տարածքը վերականգնելու աշխատանքները շարունակվել են 9 օր։ Այս ընթացքում օրական գործի է դրվել Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20–22 միավոր տեխնիկա։
Օգոստոսի 17-ի դրությամբ տարածքը ամբողջությամբ ծածկվել է հողով․ աղբավայր է տեղափոխվել 2450 բեռնատար հող, և ծուխը վերացել է։
Այս աշխատանքները թույլ են տվել լիովին անվտանգ դարձնել տարածքը և կանխել հետագա հրդեհների վտանգը։


























