Արզումանյան փողոցում մեքենայի մեջ տղամարդու դի են գտել

Այսօր՝ օգոստոսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արզումանյան փողոցի 7 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի գոտու աջ մասում «Լադա» մակնիշի ավտոմեքենայում դի կա:
️Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
️Համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Հայկ Մ.-ն է:
️Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը հանկարծամահ է եղել:
Աղբյուր՝ Shamshyan

























