Սեպտեմբերին կբացվի 2.000 քմ մակերեսով ամենամեծ և ժամանակակից անվճար խաղահրապարակը «Օղակաձև այգում»

Սեպտեմբերին կբացվի Երևանի ամենամեծ և ժամանակակից անվճար խաղահրապարակը։ «Կերոն» զարգացման հիմնադրամի և Երևանի Կենտրոն վարչական շրջանի համագործակցությամբ կյանքի է կոչվում միջազգային չափանիշներին համապատասխան, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված խաղահրապարակների ստեղծման լայնածավալ նախագիծը։
Այն մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա՝ տեղայնացված հայկական միջավայրին ու մշակութային առանձնահատկություններին համապատասխան։
Խաղահրապարակները կունենան ինչպես աշխարհի առաջադեմ քաղաքներում արդեն կիրառվող խաղային սարքեր՝ ճոճանակներ, սահարաններ, այնպես էլ հատուկ պատվերով այս նախագծերի համար ստեղծված յուրօրինակ խաղային սարքավորումներ եվրոպական առաջատար արտադրողներից։
Առաջին խաղահրապարակը գտնվում է Օղակաձև այգում՝ շուրջ 2,000 քմ մակերեսով։ Այն նախատեսված է 0-12 տարիքային խմբերի համար:
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
This September, Yerevan’s largest and most modern free playground will open. Through the collaboration of the Keron Development Foundation and Yerevan’s Kentron Administrative District, a large-scale project is being implemented to create playgrounds that meet international standards and are designed for different age groups.
The project is developed based on international best practices, adapted to the Armenian environment and cultural characteristics.
The playgrounds will feature both play equipment already used in leading cities worldwide—such as swings and slides—and unique play structures specially designed and manufactured for these projects by Europe’s top producers.
The first playground is located in the Circular Park, covering an area of around 2,000 square meters. It is designed for children aged 0–12.





























