Պուտինի հետ հանդիպումն անհրաժեշտ է «զգայուն հարցերի» լուծման համար. Զելենսկի — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Պուտինի հետ հանդիպումն անհրաժեշտ է «զգայուն հարցերի» լուծման համար. Զելենսկի

Պուտինի հետ հանդիպումն անհրաժեշտ է «զգայուն հարցերի» լուծման համար. Զելենսկի

Ռուսաստանի հետ առաջնորդների մակարդակով հանդիպումն անհրաժեշտ է «զգայուն հարցերը» լուծելու համար, իր տելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

«Քննարկել ենք անվտանգության երաշխիքները։ Սա կարևորագույն հարց է՝ որպես պատերազմի ավարտի սկիզբ: Գնահատում ենք ԱՄՆ-ի կարևոր ազդանշանը՝ աջակցելու և դրա մի մասը լինելու պատրաստակամության մասին։ Այսօր մեծ ուշադրություն է դարձվել երեխաների վերադարձին, ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակմանը, որոնց պահում է Ռուսաստանը։

Պայմանավորվել ենք աշխատել այդ ուղղությամբ»,- հավելել է Զելենսկին։

Վոլոդիմիր Զելենսկին «մեծ քայլ առաջ» է անվանել Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել պատերազմից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն:

Նա հավելել է, որ պատրաստ է Պուտինի հետ անձնական հանդիպման և չի պնդի հրադադարը՝ որպես խաղաղության շուրջ բանակցություններ վարելու պայման: Ինչ վերաբերում է «տարածքների հարցին», ապա, ինչպես Զելենսկին հայտարարել է Վաշինգտոնում, նման զգայուն հարցերը նա կքննարկի Պուտինի և Թրամփի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավարտվել են Թրամփի և Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ասել էր, որ ներկա է եղել Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել էր, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Պուտինի հետ հանդիպումն անհրաժեշտ է «զգայուն հարցերի» լուծման համար. Զելենսկի