Քննարկեցինք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. Թրամփ

Սպիտակ տանը շատ լավ հանդիպում ունեցա պատվավոր հյուրերի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կտրամադրվեն տարբեր եվրոպական երկրների կողմից՝ համաձայնեցմամբ ԱՄՆ-ի հետ։ Բոլորը շատ ուրախ են Ռուսաստանի և Ուկրաինայի` խաղաղության հնարավորության համար:
Հանդիպումների ավարտին զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև հանդիպման կազմակերպումը։ Սա շատ լավ քայլ էր գրեթե չորս տարի տևող պատերազմի համար։
—Դոնալդ Թրամփ

























