TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով

TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հեծանվորդների ֆեդերացիայի աջակցությամբ օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ին, Ապարանում առաջին անգամ կանցկացվի «Արագածի շուրջ» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։

Մրցուղին կունենա շուրջ 160 կմ երկարություն և կանցնի Արագածոտնի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներով։

Առաջնությանը կարող են մասնակցել 17 տարեկանից բարձր հեծանվորդներ՝ տղամարդիկ և կանայք, որոնք վերջին երեք տարիներին չեն մասնակցել ՀՀ կամ այլ երկրի հեծանվասպորտի առաջնություններին։ Վերջին երեք տարիներին նմանօրինակ առաջնությունների մասնակիցները կարող են հանդես գալ ոչ մրցակցային ձևաչափով։

2025 թվականի առաջնությանը Ապարանի համայնքապետարանը տղամարդկանց և կանանց մրցապայքարի համար սահմանել է 3 մլն ՀՀ դրամ մրցանակային ֆոնդ լավագույն հնգյակում տեղ գտած մասնակիցների համար: Կանանց և տղամարդկանց պայքարում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան 500.000 դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները՝ 400.000, երրորդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 200.000, իսկ 5-րդ տեղը՝ 100.000 ՀՀ դրամ մրցանակ:

Մրցումների ընթացքում կարգելվի օգտագործել էլեկտրական կամ շարժիչով հեծանիվներ (թույլատրվում են միայն ոչ մրցակցային սկզբունքով)։ Առանց սաղավարտի հեծանվավարելը կամ մեքենայից/այլ հեծանվորդից բռնվելը կհանգեցնի որակազրկման։ Մրցուղու երկայնքով կտեղակայվեն ամրագրման կետեր, որոնք մասնակիցները պարտադիր պետք է անցնեն։ Կեղծ տվյալների ներկայացումը, ինչպես նաև ամրագրման կետերի բաց թողնումը կհանգեցնեն որակազրկման և պարգևների վերադարձի։

Մրցապայքարը կհամարվի ավարտված, երբ մասնակիցների կեսից ավելին կհասնի վերջնակետ։

Առաջնությանը մասնակցելու հայտերը անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ՝ https://rb.gy/ldgi82:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. TOUR DE ARAGATS 2025. սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնություն՝ 3 մլն դրամ մրցանակային ֆոնդով