Խորհրդարանում մեկնարկել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագիրը: — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Խորհրդարանում մեկնարկել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագիրը:

Խորհրդարանում մեկնարկել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագիրը:

Ծրագիրը ոչ միայն կուղղորդի մասնագիտական որոշումների կայացման հարցում, այլեւ կզարգացնի ձեր՝ երիտասարդներիդ, քաղաքացիական ակտիվությունը. այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ խորհրդարանում ողջունելով «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին:

Դավիթ Առաքելյանն աշակերտներին հորդորել է հնարավորինս արդյունավետ օգտագործել «Ամառային դպրոցի» ընձեռած հնարավորությունները: Նա անդրադարձել է ծրագրին, ապա ներկայացրել ԱԺ աշխատակազմի գործառույթները:

Արդեն չորրորդ տարին է՝ Հայաստանի Ազգային ժողովում անցկացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի նպատակն է ՀՀ մարզերի եւ Երեւանի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել օրենսդիր մարմնի կառուցվածքին եւ գործունեության հիմնական գործառույթներին:

Այս տարի ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել հանրապետության մարզերի եւ մայրաքաղաքի դպրոցների 350 աշակերտ, որոնցից 55-ը հաղթահարել է մրցութային փուլն ու այսօր արդեն խորհրդարանում է:

Երկշաբաթյա հագեցած եւ բովանդակալից ծրագրի շրջանակում աշակերտները կհանդիպեն պատգամավորների, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԱԺ աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովող ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Օգոստոսի 18-ին մեկնարկած ծրագրի մասնակիցների հետ հանդիպել են նաեւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Նրանք անդրադարձել են մեր երկրում կրթության գաղափարախոսական հենքին, ռազմավարությանը, զարգացման ծրագրերին, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ու այլ թեմաների: Բանախոսները պատասխանել են աշակերտների հնչեցրած բազմաթիվ հարցերին:

Այնուհետեւ պատանիները շրջել են խորհրդարանում, եղել Ազգային ժողովի թանգարանում ու գրադարանում:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Խորհրդարանում մեկնարկել է «Ամառային դպրոց» 4-րդ ծրագիրը: