Ուկրաինայի նախագահին կուղեկցի եվրոպացի առաջնորդների խումբը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Ուկրաինայի նախագահին կուղեկցի եվրոպացի առաջնորդների խումբը

Ուկրաինայի նախագահին կուղեկցի եվրոպացի առաջնորդների խումբը

ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վոլոդիմիր Զելենսկին կհանդիպեն երկուշաբթի, նախքան եվրոպացի պաշտոնյաների միանալը, հաղորդում է NewsNation-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Նրանցից մեկի փոխանցմամբ՝ Թրամփի և Զելենսկու երկկողմ հանդիպմանը կմասնակցի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։

Bloomberg-ը հաղորդում է, որ երկուշաբթի Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին պետք է լուծի խաղաղ համաձայնագրի կնքման հարցը:

Հղում անելով իր աղբյուրներին՝ պարբերականը գրում է, որ Զելենսկին հույս ունի Թրամփի հետ հանդիպման ժամանակ «ավելին իմանալ Պուտինի պահանջների մասին, որոշել եռակողմ հանդիպման ժամկետները և Միացյալ Նահանգներին համոզել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները»։

Հաշվի առնելով փետրվարին Սպիտակ տանը Զելենսկու և Թրամփի միջև տեղի ունեցած վիճահարույց հանդիպումը, այս անգամ Ուկրաինայի նախագահին կուղեկցի եվրոպացի առաջնորդների խումբը։

Ըստ Bloomberg-ի՝ նրանք «կփորձեն Թրամփից պարզաբանումներ ստանալ անվտանգության երաշխիքների հարցում, որոնք ԱՄՆ-ն պատրաստ է տրամադրել՝ փորձելով կազմակերպել Ուկրաինայի նախագահի և Պուտինի հանդիպումը»։

Հաղորդվում է, որ Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Ուկրաինայի նախագահին կուղեկցի եվրոպացի առաջնորդների խումբը