Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Մ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։ 

Shamshyan.com-ի տեղեկատվությամբ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10-ամյա տղան տեղում մահացել է, իսկ վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ օպերատիվ են գործել «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվելու ձորից և տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը վարորդի տղան էր։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում