Կառավարությունը 1 միլիարդ 17 մլն դրամ է հատկացնում Ալավերդու վերականգնմանը
Ալավերդի քաղաքում սկսվում են լայնածավալ ծրագրեր՝ ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով։ Դեբեդ թաղամաս տանող հատվածում, Թումանյան փողոցին զուգահեռ, նախատեսվում է կառուցել նոր հենապատեր, վերանորոգել մայթերն ու ճանապարհի երթևեկելի մասը, ինչպես նաև տեղադրել նոր ճաղաշարեր։
Ծրագրի ֆինանսավորումը՝ 1 միլիարդ 17 միլիոն դրամ, ամբողջությամբ կհատկացնի կառավարությունը։
Ինչպես նշել է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, նախաձեռնությունը կարևոր քայլ է քաղաքի ենթակառուցվածքների վերականգնման և բնակիչների անվտանգ կյանքի ապահովման ուղղությամբ։

























