Բողոքի ցույցեր Իսրայելում՝ պատերազմը Գազայում դադարեցնելու պահանջով

Իսրայելցիները գործադուլ ու լայնածավալ բողոքի ցույցեր են կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել Գազայի հատվածում պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդներին:
Ցուցարարները ճանապարհներ են փակել, այդ թվում՝ Թել Ավիվի գլխավոր մայրուղին:
Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում կառավարությանը՝ անհապաղ դադարեցնել Գազայում պատերազմը, միջնորդել, որպեսզի պատանդներն ազատ արձակվեն և չեղարկվի Գազայում ռազմական գործողություններն ընդլայնելու որոշումը:

























