Կարապետյանները նախկին իշխանություններից հենարան ունեն. Հակոբյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Կարապետյանները նախկին իշխանություններից հենարան ունեն. Հակոբյան

Կարապետյանները նախկին իշխանություններից հենարան ունեն. Հակոբյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ Սամվել Կարապետյանին և նրա թիմին ոգևորողները նախկին իշխանության ներկայացուցիչներն են, հետևաբար վստահություն չեն ներշնչում այն պնդումները, թե իրենք կապ չունեն նախկին իշխանության ներկայացուցիչների հետ:

Ըստ Հակոբյանի՝ Կարապետյանները նախկին քաղաքական համակարգի մի մասն են եղել՝ հաշվի առնելով, որ պաշտոններ են զբաղեցրել այդ տարիներին, իսկ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, եղել է «Հանրապետական» խմբակցության պատգամավոր:

Նա հիշեցնում է, որ երբ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացնում Սամվել Կարապետյանի առանձնատանը, այդ ժամանակ բոլորը տեսան, թե նախկին իշխանության քանի ներկայացուցիչ էր գնացել աջակցելու Կարապետյաններին. «Բազմաթիվ թափառող շների հետ մեկտեղ Սամվել Կարապետյանի առանձնատան պատերի տակ տեսա նախկին իշխանությունների ներկայացուցիչներին»:

Հակոբյանի նկատառմամբ՝ 2026 թվականի ընտրություններին Սամվել Կարապետյանը չի կարող ներկայանալ իր դեմքով, քանի որ միայն ՀՀ քաղաքացի չէ:

Միաժամանակ նա նկատում է՝ եթե այս մարդիկ մտադրվել էին խոչընդոտել խաղաղության գործընթացը, ապա դա ձախողվեց, քանի որ Հայաստանը հասավ թղթավորված խաղաղության:

Պատգամավորը համոզմունք է հայտնում, որ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը բխում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ-ին հարևան պետությունների շահերից, այդ թվում՝ Իրանի:

Նա հավատացած է, որ այսուհետև որևէ զինվոր չի զոհվելու:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա ըստ օրենսդիր մարմնի ներկայացուցչի՝ Թուրքիայի հետ առանցքային հարցը ՀՀ-Ադրբեջանի հարաբերություններն էին, և հույս ունի, որ պաշտոնական Երևանի և պաշտոնական Անկարայի հարաբերությունները ևս դրական դինամիկա կունենան:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Կարապետյանները նախկին իշխանություններից հենարան ունեն. Հակոբյան