Ատրճանակով զինված հարձակում՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել են կասկածյալն ու գողացված ավտոմեքենան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Ատրճանակով զինված հարձակում՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել են կասկածյալն ու գողացված ավտոմեքենան

Ատրճանակով զինված հարձակում՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել են կասկածյալն ու գողացված ավտոմեքենան

Օգոստոսի 15-ին ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց զենքի սպառնալիքի տակ հափշտակել են նրա ավտոմեքենան, այնուհետև տեղեկություն է ստացվել, որ այն շարժվում է Երևան-Սևան հատվածով՝ «Չայնիի ոլորաններ»։

Պարզվել է, որ հանցանք կատարած անձը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Կարեն Կ․-ն, իսկ տուժածը Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արթուր Հ․-ն է, ով «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդ է և պատվեր է ունեցել Աբովյան քաղաքի հասցեներից մեկը, որտեղից էլ զենքի սպառնալիքի միջոցով գողացել է նրա «Hongqi» մակնիշի ավտոմեքենան։

Կոտայքի քրեական ոստիկանները ու պարեկները Կարեն Կ․-ին ավազակություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Երևան-Սևան մայրուղու «Չայնիի ոլորանների» Ջրաբերի գազալցակայանի մոտից ձերբակալել և մինչ Կոտայքի մարզային քրեական վարչություն տեղափոխելը նախ տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո նա տեղափոխվել է Կոտայքի մարզային քրեական վարչություն։

Քրեական ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են նաև գողացված ավտոմեքենան և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։Դեպքի փաստով Կոտայքի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Աղբյուր՝ Shamshyan.com

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Ատրճանակով զինված հարձակում՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել են կասկածյալն ու գողացված ավտոմեքենան