Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են խաղաղության գործընթացը

Օգոստոսի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ի տեղեկությամբ՝ զրույցում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև Ալյասկայում կայացած ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիան հույս ունի՝ Ալյասկայում սկսված գործընթացը կհանգեցնի կայուն խաղաղության՝ Ուկրաինայի մասնակցությամբ, և պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ հարցում։

























