Նմանատիպ հրապարակումները որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն են — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Նմանատիպ հրապարակումները որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն են

Նմանատիպ հրապարակումները որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն են

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթում 2025 թվականի օգոստոսի 15-ի «Ավինյանի անարդարության ճարտարապետությունը Շորժայում» վերտառությամբ հրապարակման՝ պարզաբանում ենք հետևյալը․

Հրապարակման մեջ տեղ գտած պնդումը, թե «Եթե արդարությունն ու հավասարությունը գործեին, այսօր պետք է դատարանում լինեին նաև շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը և ներկայիս նախարար Համբարձում Մաթևոսյանը», կրում է մանիպուլյատիվ բնույթ։
Նման ձևակերպումը մոլորեցնում է հանրությանը և վնասում ՇՄ նախկին նախարար Հակոբ Սիմիդյանի և ներկա նախարար Համբարձում Մաթևոսյանի բարի համբավը։

Վերոնշյալ շինարարության վայրը չի գտնվում «Սևան» ազգային պարկի կամ նախարարության ենթակայությամբ գտնվող որևէ տարածքի մեջ, հետևաբար շրջակա միջավայրի նախարարությունը որևէ իրավասություն կամ մասնակցություն չի ունեցել այդ գործընթացում։

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ տվյալ բնակելի տան և լողավազանի ընդհանուր մակերեսը ենթակա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության։

Վերը նշված փաստերը հստակ ցույց են տալիս, որ բնապահպանական ամենախոշոր միջոցառմանը՝ COP17-ին նախապատրաստվելու կարևոր փուլում, նմանատիպ հրապարակումները որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն են, որոնք նպատակ ունեն հանրության շրջանում թյուրընկալումներ առաջացնել և վնասել բնապահպանական ոլորտի միջազգային և ներքին հեղինակությանը։

Ըստ այդմ՝ ԶԼՄ հարգելի գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից։

Նմանատիպ հրապարակումները որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն են
Նմանատիպ հրապարակումները որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն են
Նմանատիպ հրապարակումները որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն են

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Նմանատիպ հրապարակումները որոշ շրջանակների կողմից կանխամտածված շրջանառության մեջ դրվող տեղեկատվություն են