Ալեքսեյ Օվերչուկ․ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին «Թրամփի ուղի» ծրագրում

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին «Թրամփի ուղու» հարցում, եթե Երևանը դա անհրաժեշտ համարի։
«Մենք աջակցում ենք Հայաստանին այս հարցում՝ այն չափով, որքանով դա անհրաժեշտ է երկրի համար», – նշել է Օվերչուկը՝ ընդգծելով, որ կողմերը համագործակցում են տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների զարգացման համար։


























