Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Սեպտեմբերի 6-ին՝ Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի շրջանակում, Երևանում կկայանա Հայաստան–Պորտուգալիա հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականը կմրցի աշխարհի ամենահզոր թիմերից մեկի՝ Պորտուգալիայի հետ, որի կազմում են միջազգային ֆուտբոլի առաջատար աստղերը։
Ֆուտբոլասերները հնարավորություն ունեն ներկա գտնվելու խաղին՝ արդեն իսկ ձեռք բերելով տոմսեր։ Տոմսերի վաճառքը մեկնարկել է:
Խաղը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։


























