Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին․ Սիմոնյան — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին․ Սիմոնյան

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին․ Սիմոնյան

Ե՞րբ են մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, գործի դնում բազուկները՝ երբ ասելիքն ավարտվում է։ Իսկ մեր ընդդիմադիրների ասելիքը վաղուց ավարտվել է, մեծ հաշվով՝ չի էլ եղել։



Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ նաագահ Ալեն Սիմոնյանը:



«Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս։ Բայց եկեք հասկանանք՝ ինչ է կատարվում և որն է պատճառը։



Ե՞րբ են մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, գործի դնում բազուկները՝ երբ ասելիքն ավարտվում է։ Իսկ մեր ընդդիմադիրների ասելիքը վաղուց ավարտվել է, մեծ հաշվով՝ չի էլ եղել։



«Թուրք, դավաճան» շուտասելուկը քաղաքական օրակարգ չդարձավ, Լաոն չարթնացավ, Սրբազան պայքարը, պարզվեց, հասարակ արնախում դեգեներատ էր։



Դրա համար ի հայտ եկան 004 շրջաբերականը, որը կարճ ասած՝ Հայաստանի չգոյության մասին է։ Մի անբարոյական բարձրաստիճան դաշնակ հռչակեց, որ հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 9-ը պոռթկում էր, և նման բաներ էլի են լինելու։ Եվ, իհարկե, գործի դրվեց հավատը։ Դե, երկրի ներսում սպանություններ, սահմանադրական կարգի տապալում և սեփական երկրում քաոս ստեղծելու համար պետք են ֆանատիկներ։ Որոշ եկեղեցականներ ընկան ազդեցության հոսանքի տակ, որոշները՝ կոնկրետ այլ երկրի ինչ-որ մի քարտուղարուհու վարորդի հետ մի բաժակ սուրճ խմելուց հետո հասկացան, որ պետք է գործեն։ Որոշներն էլ, պրիմիտիվ իշխանության քաղցի հուշերի հետևից գնալով, եկան այս կետին։



Քոչարյանը, Սերժը, դաշնակները լավ հասկանում են, որ իրենց քայլ չի մնացել անելու և պատրաստ են յուրաքանչյուր արկածախնդրության, ցանկալի է՝ ոչ սեփական ձեռքերով և դեմքով։ Կլինի դա սարկավագ, փոքրիկի փառչակ օգնական, թե որևէ մեկը, ում մենք գործից դուրս ենք շպրտել կամ էլ գործ է խնդրել, չենք տվել։



Իսկ մեծագույն հարվածը եղավ, երբ իրենց ու կարճ խելք ունեցող իրենց տերերի պատկերացմամբ, հանկարծ ժամանակից շուտ պայթեց «օլիգարխ-բարերար» օպերացիան։ Անականկալ ձևով՝ մեր ձևովը մնաց մեր պետության ձվերի տակ։

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը գործում է ու ավելի ու ավելի ծանր հարվածներով իջնելու է մեր երկրի դեմ աշխատող, մեր ժողովրդին վիրավորող, չհարգող, մեր ժողովրդին սպանողների, թալանողների և մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին։



Իսկ այն բոլոր ականջները, որոնք երևում են այսօրվա հիմնական դերակատարների ետևում, հայ ժողովուրդը պոկելու է»,- ասված է գրառման մեջ։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. В 21 общине Армении выбирают местную власть
  2. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. Как Украина стала «Анти-Россией»
  6. Школу гимнастики Азаряна в Ереване сдадут до конца года
  7. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  8. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи

Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку

Ещё новости

  1. Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին․ Սիմոնյան