Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է. նա հասավ իր ասածին, որ պատերազմ չի լինելու. քանդակագործ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է. նա հասավ իր ասածին, որ պատերազմ չի լինելու. քանդակագործ

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը Վաշինգտոնում կնքված հռչակագիրը մեծագույն հաղթանակ է համարում Հայաստանի և հայ ժողովրդի համար, քանի որ ըստ նրա՝ ամեն առավոտ փառք է տվել Աստծուն, որ այդ օրն էլ չի սկսել պատերազմը:

Վերջինս ընդգծում է՝ Միացյալ Նահանգները մեծ դերակատարում ունի այս ամենում, իսկ Ռուսաստանին ձեռնտու էր պատերազմը:
Միաժամանակ նա շեշտում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեր եղավ իր խոսքին, որ պատերազմ չի լինելու:

«Ամսի 8-ին ծնվեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ մինչ այդ եղել է մարգինալ պետություն, որին ոչ մեկը լուրջ չի ընդունել: Ամբողջ աշխարհը ընդունեց, որ կա ՀՀ-ն և նրա սահմանները: Այլևս չենք ցեղասպանվելու: Աշխարհը ընդունեց, որ հայկական պետություն կարող է լինել: Այս ամենին դեմ գնացողները, քննադատողները ՌԴ-ից հրամաններ են ստանում և կատարում, որպեսզի խժդժություններ առաջացնեն: Այդ մարդիկ ուզում են կցորդ մնալ ՌԴ-ին»,- նկատում է նա:

Զրուցակցի նկատառմամբ՝ անգամ Հռոմի պապը ողջունեց այս ամենը, իսկ Գարեգին Բ-ն՝ ոչ. «Նա պրոռուսական ուղղվածություն ունի: Ժողովուրդը պետք է սրանց նայի որպես ինչ-որ մեկի աշխատողի»:

Խոսելով կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ Վիգեն Ավետիսն ասում է՝ բացվող ճանապարհը ամբողջ աշխարհի համար է, որը մեծ գումարներ է բերելու ՀՀ:

Ինչ վերաբերում է ռազմագերիներին, նրա համոզմամբ՝ իշխանությունը բոլոր միջոցներն օգտագործում է ռազմագերիներին վերադարձնելու համար. «Գերիների ազատումը կլինի նշան, որ Ադրբեջանն իրոք ուզում է խաղաղություն, և դա աշխարհը լավ կընդունի, մենք էլ շնորհակալություն կհայտնենք»:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող Թրամփ-Պուտին հանդիպմանը՝ զրուցակիցը նկատում է՝ այդ հանդիպման ժամանակ Թրամփը Պուտինին ևս մեկ անգամ կասի՝ «չպետք է ինձ խանգարես, էս ամեն ինչը ես վերցրել եմ ինձ վրա»:

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է. նա հասավ իր ասածին, որ պատերազմ չի լինելու. քանդակագործ