670 մլն դրամի հայց՝ Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ

ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել ընդդեմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի։
Դատախազությունը պատասխանողներից հետադարձ պահանջով՝ համապարտության կարգով, պահանջում է բռնագանձել պետության և Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670.000.000 ՀՀ դրամ վնասը։


























