250 հազար եվրո արժեքով վարագույր․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

250 հազար եվրո արժեքով վարագույր․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը

250 հազար եվրո արժեքով վարագույր․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը

Գագիկ Ծառուկյանի անշարժ գույքի քանակն ավելացել է ևս 1-ով․ նա գնել է Առինջում գտնվող իր հայտնի տան և «Մուլտի» բենզալցակայանի միջև ընկած հողակտորը։ Աճուրդը կայացել է 2024-ի դեկտեմբերին։ 10․5 հա հողակտորի համար, որը, փաստացի, ծիրանի այգի է և սահմանազատված է քարե ու մետաղե ցանկապատով, Ծառուկյանը վճարել է 425․7 մլն դրամ։ Այդքան է եղել աճուրդի մեկնարկային գինը։
Ուշագրավ է, որ հողակտորը բաժանված է 2 մասի (նկարում վերցված են կարմիր շրջանակների մեջ), իսկ մեջտեղի հատվածը, ըստ կադաստրային տվյալների, 2022 թ-ից այլ անձի սեփականություն է։ Չնայած դրան, հողակտորները որևէ ձևով միմյանցից սահմանազատված չեն։
Ծառուկյանն այդպիսով, ըստ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի (ներկայացրել է որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ), ներկայում ունի 25 անշարժ գույք՝ 13 հողամաս Առինջում, Ծաղկաձորում, Պռոշյանում և Վերին Պտղնիում, բնակարան Երևանի Կենտրոնում, հողին ամրակայված 2 այլ անշարժ գույք Առինջում և Սևանում, 1 առանձնատուն Առինջում, ևս 8 կառույց Առինջում և Ծաղկաձորում, որոնք, սակայն, չեն ստացել պետական գրանցում։ Նկատենք, որ այդ կիսակառույցները Ծառուկյանը ձեռք է բերել 2004-2015 թվականների ընթացքում։ Ծառուկյանը հայտարարագրել է 19 ավտոմեքենա՝ BENTLEY, ROLLS-ROYCE, BMW, RANGE ROVER, TOYOTA, MERCEDES-BENZ, NISSAN, JEEP մակնիշների։ Այս բոլորը նա գնել է, բացի մեկից՝ 2023-ի հունիսի 20-ին նա նվեր է ստացել RANGE ROVER։ ԲՀԿ ղեկավարը 55 կազմակերպությունների և անձանց տվել է ընդհանուր 24․5 մլրդ դրամ, 96․6 մլն եվրո, 53․8 մլն դոլար և 754․4 մլն ռուբլի փոխառություն:
Ծառուկյանն անցած տարի 1 մլն 88 հազար դոլարանոց թանկարժեք գույք է գնել, որի բնույթը հստակ նշված չէ։ Նա հայտարարագրել է ընդհանուր 50 թանկարժեք գույք (4 մլն դրամից ավելի արժեքով), այդ թվում՝ ադամանդե քարերով ոսկե ժամացույցներ, ոսկե մատանիներ ադամանդե քարով , կահույք, ջահեր, վարագույր՝ ընդհանուր 12․6 մլն դոլար և 6․5 մլն եվրո արժողության։ Ի դեպ, նրա նշած միայն մեկ վարագույրի արժեքը 251 հազար 799 եվրո է։ Տարեվերջի դրությամբ նրա բանկային հաշիվներին եղել է 3․7 եվրո, 279․ 9 հազար դոլար, մոտ 7 մլն դրամ և 239 հազար ռուբլի, կանխիկ միջոցները կազմել են 4․7 մլն եվրո, 31․6 մլն դոլար և 1․8 մլրդ դրամ։ Ծառուկյանը 2024-ին ստացել է ընդհանուր 11․6 մլրդ դրամ եկամուտ։ Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դատարանում պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 79 անշարժ գույք, օրենքի իմաստով Ծառուկյանին պատկանող ևս 10 անշարժ գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր, 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ, նաև 86 մլրդ 400 մլն դրամ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. 250 հազար եվրո արժեքով վարագույր․ ինչ է հայտարարագրել Գագիկ Ծառուկյանը