Մերցը Թրամփ-Զելենսկի սպասվող բանակցությունների մասին — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Մերցը Թրամփ-Զելենսկի սպասվող բանակցությունների մասին

Մերցը Թրամփ-Զելենսկի սպասվող բանակցությունների մասին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը օգոստոսի 13-ին նախաձեռնել է Ուկրաինայի վերաբերյալ առցանց բանակցություններ՝ արևմտյան առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ: Այս մասին հայտնում է DW-ն:
Ակնկալվում է, որ Մերցից, Թրամփից և Զելենսկուց բացի, զրույցին կմասնակցեն Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի նախագահներն ու կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
«Բանակցություններում, ի թիվս այլ խնդիրների, կքննարկվեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հետագա տարբերակները, հնարավոր խաղաղ բանակցությունների նախապատրաստումը և տարածքային պահանջների ու անվտանգության հետ կապված հարցերը»,- ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ:
Մերցը այդ հանդիպումը կազմակերպում է օգոստոսի 15-ին ԱՄՆ Ալյասկա նահանգում նախատեսված Թրամփ-Պուտին բանակցություններից առաջ: Դա կլինի Պուտինի և Թրամփի առաջին հանդիպումը վերջինիս երկրորդ ժամկետով վերընտրվելուց հետո, գրում է DW-ն։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Մերցը Թրամփ-Զելենսկի սպասվող բանակցությունների մասին