Ամառային ճամբար դեպի Հունգարիա, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Новости

Ամառային ճամբար դեպի Հունգարիա, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար

Ամառային ճամբար դեպի Հունգարիա, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար

Աշխատամքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 երեխա այսօր մեկնել է Հունգարիայի Զանկա քաղաք՝ մասնակցելու մեկշաբաթյա ամառային ճամբարի ծրագրին։ Ճամբարին այս տարի մասնակցում են 6-ից 15 տարեկան երեխաներ, որոնց ուղեկցում են 38 մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և մանկավարժներ՝ մարզպետարաններից և համայնքապետարաններից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է ճամբարի մասնակիցներին։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների համատեղ ջանքերով՝ նախորդ տարվանից։ Ծրագրի համակարգողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ այս տարի Կոտայքի մարզպետարանի և «Հայաստանի Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

2024 թվականին ծրագրի շրջանակում Զանկայի Էրժեբեթ ճամբարին մասնակցել է ԼՂ-ից տեղահանված 8-ից 14 տարեկան 120 երեխա։ Ծրագիրը շարունակական է և նպատակ ունի ապահովել ընդհանուր առմամբ շուրջ 1000 տեղահանված երեխայի մասնակցությունն ամառային ճամբարին։

Ещё по теме: Новости

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. В 21 общине Армении выбирают местную власть
  3. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. В Мецаморе нашли монету императора Августа
  3. Королева Испании София прилетела в Армению
  4. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  5. В Ванадзоре покажут выставку о лагере «Артек»
  6. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  7. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  8. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода

Россия, США и Украина возобновят переговоры в ноябре

Ещё новости

  1. Ամառային ճամբար դեպի Հունգարիա, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար