Ընդդիմությունը պետք է ներողություն խնդրի տեղեկատվական տեռորի համար. Ալխաս Ղազարյան

ԱԺ պատգամավորԱլխաս Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հետևյալ բովանդակությամբ՝
Հայտնի քաղաքական շրջանակները մի ժամանակ հայտարարում էին, թե չգիտեն, թե ինչ է բանակցում Նիկոլ Փաշինյանը և ինչ խաղաղության փաստաթուղթ է համաձայնեցված։ Այնուամենայնիվ, նրանք գուժում էին, թե ամեն ինչ հանձնված է։
Այժմ, երբ խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվել է, հուսով եմ՝ գոնե այդ շրջանակները այն կկարդան և, եթե թեկուզ մի փոքր ազնիվ լինեն քաղաքացիների հետ, ներողություն կխնդրեն նրանցից՝ ապատեղեկատվություն տարածելու և տեղեկատվական տեռորի ենթարկելու համար։


























