2025-ի հուլիսին Հայաստան է եկել պատմական առավելագույն թվով 263,592 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա համեմատ աճ՝ 10.9%

«2025թ. հուլիսին Հայաստան է եկել 263,592 զբոսաշրջիկ, որը 10,9%-ով կամ 25,989-ով ավել է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշից (237603 զբոսաշրջիկ)։
Առհասարակ 2025-ի մայիս, հունիս և հուլիս ամիսներին Հայաստան է եկել այս ամիսների պատմական ամենամեծ թվով զբոսաշրջիկները.
մայիսին՝ 181436,
հունիսին՝ 215253
հուլիսին՝ 263592
Նախորդ լավագույն ցուցանիշները այս ամիսների համար գրանցվել էին 2023-ին՝ համապատասխանաբար՝ 176384, 199159 և 255706 զբոսաշրջիկներ», - ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


























