Նորակերտ գյուղում տուն է այրվել

Օգոստոսի 10-ին ժամը 22։54-ին ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի Այգեգործների փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ օգոստոսի 11-ին, ժամը 00:20-ին:


























