Լեհաստանի ԱԳՆ․ ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի պատմական հռչակագիրը

Լեհաստանի արտգործնախարարությունը մեծ գոհունակությամբ է ողջունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից համաձայնեցված պատմական հռչակագիրը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների արժեքավոր աջակցությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը հիմք է հանդիսանում տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության համար՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա։


























