Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և համագործակցության զարգացման մասին

Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհավորել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կարևոր հանգրվանի առիթով և աջակցություն հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Օգոստոսի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը զարգացնելու գործընկերությունը երկկողմ և միջազգային հարթակներում։


























