Բենիամին Նեթանյահուն շնորհավորում է պատմական խաղաղության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել հայտարարությամբ՝ շնորհավորելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարձակ առաջնորդության և գլոբալ տեսլականի համար, որոնք հնարավոր են դարձրել հերթական խաղաղության համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանում։
Նեթանյահուն առանձնացրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և երկու երկրների ժողովուրդներին՝ այս պատմական ձեռքբերման կապակցությամբ։
«Այս պատմական համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է տարածաշրջանի կայունության և խաղաղության հաստատման համար»,- նշել է նա։
Նշենք, որ համաձայնագրի ստորագրումը միտված է երկարատև հակամարտության վերջնական կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը։



























