ՄԹ ԱԳ նախարար Դեյվիդ Լեմի․ Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համարձակ քայլի համար

Միացյալ Թագավորության արտգործնախարար Դեյվիդ Լեմին շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ արված «համարձակ քայլերի» համար։
«Շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին Վաշինգտոնում խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերի համար։ Գնահատում եմ ԱՄՆ նախագահի դերն այս առաջընթացն ապահովելու հարցում», — գրել է Լեմին X-ի իր միկրոբլոգում։
Հայտարարությունն արվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրերից հետո։


























