Նիկոլ Փաշինյան․ Վաշինգտոնի համաձայնագրերը բացում են խաղաղության և տնտեսական համագործակցության նոր էջ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Նիկոլ Փաշինյան․ Վաշինգտոնի համաձայնագրերը բացում են խաղաղության և տնտեսական համագործակցության նոր էջ

Նիկոլ Փաշինյան․ Վաշինգտոնի համաձայնագրերը բացում են խաղաղության և տնտեսական համագործակցության նոր էջ

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ասուլիսով՝ հարցուպատասխանի ձևաչափով։

Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է բոլոր գործընկերներին՝ առաջարկելով ներդրումներ իրականացնել դրա շրջանակներում։ «Գործընկերներից մի մասն առնվազն նախնական հետաքրքրություն ցուցաբերել էին։ Բայց այդ ծրագրում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրությունը ակնհայտորեն տարբերվում էր», — ասաց նա։

Նրա խոսքով՝ համաձայնագրերը երկու երկրների համար նոր հնարավորություններ են ստեղծում։ «Հայաստանը ապաշրջափակվում է, Ադրբեջանն իր հերթին հնարավորություն է ստանում Հայաստանի տարածքով հուսալի կապ ունենալ Նախիջևանի հետ։ Հայաստանը հնարավորություն է ունենում Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Սյունիքի մարզի հետ։ Բացի այդ, մենք ստանում ենք հասանելիություն միջազգային երկաթուղային ցանցին դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա և Չինաստան», — նշեց վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց, որ այս պահին գոյություն ունեն միայն ստորագրված փաստաթղթերը, և այլ պայմանավորվածություն չկա։ «Հետագայում ինչպիսին էլ լինեն լուծումները, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում։ Եվ փոխադարձությունը պետք է աշխատի։ Այս փուլում մենք չենք մտել դետալների մեջ», — հավելեց նա։

Վարչապետը նաև շեշտեց, որ փոխադարձ տրանսպորտային ենթակառուցվածքների օգտագործումը կարող է դառնալ անվտանգության և կայունության կարևոր երաշխիք։ «Եթե Հայաստանի և Ադրբեջանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվեն միմյանց տրանսպորտային ենթակառուցվածքներից, սկսվի երկկողմ առևտուրը, դա կլինի խաղաղության ամենահուսալի երաշխիքներից մեկը», — ասաց Փաշինյանը։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Նիկոլ Փաշինյան․ Վաշինգտոնի համաձայնագրերը բացում են խաղաղության և տնտեսական համագործակցության նոր էջ