Այս պրոցեսը մի փոքր այլ նշանակություն ունի, որովհետև այն կենտրոնացած էր «Խաղաղության խաչմերուկ»-ում ներդրումներ իրականացնելու ԱՄՆ-ի ակտիվ ցանկության վրա. վարչապետ — ZARTNIR.MEDIA К содержанию
Zartnir Media
Политика

Այս պրոցեսը մի փոքր այլ նշանակություն ունի, որովհետև այն կենտրոնացած էր «Խաղաղության խաչմերուկ»-ում ներդրումներ իրականացնելու ԱՄՆ-ի ակտիվ ցանկության վրա. վարչապետ

Այս պրոցեսը մի փոքր այլ նշանակություն ունի, որովհետև այն կենտրոնացած էր «Խաղաղության խաչմերուկ»-ում ներդրումներ իրականացնելու ԱՄՆ-ի ակտիվ ցանկության վրա. վարչապետ

ԱՄՆ-ի ներգրավվածության մասով պետք է հաշվի առնենք հետևյալը, դուք գիտեք, անշուշտ, որ մենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը երբ, որ ձևավորվեց մենք, այն ըստ էության, առաջարկել ենք մեր բոլոր գործընկերներին, այսինքն առաջարկել ենք ներդրումներ իրականացնել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում և պետք է ասեմ, որ գործընկերներից մի մասը առնվազն հետարքրվածություն ցուցաբերել էին «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մենք այս տարի նախագահ Թրամփի վարչակազմի գործունեության մեկնարկից զգացինք ակտիվ հետարքրություն «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նկատմամբ, և այդ ծրագրում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրությունը ակնհայտորեն տարբերվում էր։ Այս ամբողջ պրոցեսը կառուցվել է հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ իրականացնելու ամերիկյան հետաքրքրության նկատմամբ։
Սա կարևոր նրբություն է, որովհետև ոչ թե մենք Ադրբեջանի հետ Աբու Դաբիից հետո կամ Աբու Դաբիում որոշեցինք, որ մենք չենք կարողանում երկկողմ ձևաչափով բանակցել, այլ այս պրոցեսը մի փոքր այլ նշանակություն ունի, որովհետև այն կենտրոնացած էր «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ իրականացնելու ԱՄՆ-ի ակտիվ ցանկության վրա։ Այս առումով պետք է ասեմ՝ այս նույն տարբերակը ինչ-որ մենք այսօր ունենք Վաշինգտոնի բանակցությունների արդյունքում, այս նույն տարբերակը մենք, իհարկե, առաջարկել ենք նաև Ռուսաստանի Դաշնությանը, մյուս գործընկերներին։ Այն, որ այստեղ ենք՝ Վաշինգտոնում, և այս ձևաչափով է մոտեցում ցուցաբերվել, պատճառն այն է, որ ԱՄՆ-ն շատ ակտիվ էր՝ և՛ նախագահ Թրամփը անձամբ ներգրավված էր, և՛ նրա թիմն էր ներգրավված, և՛ նաև նրբությունն այն էր, որ ԱՄՆ-ի կողմից մենք շատ ակտիվ և կենդանի ըմբռնում տեսանք տվյալ խնդրի շրջանակներում մեր արձանագրած սկզբունքների նկատմամբ, խոսքը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքի մասին է։ Այս առանցքային պատճառով է, որ առավել ակտիվացավ և հաջողություն գրանցեց այս ուղղությունը»,- ասաց վարչապետը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Վարչապետը հրապարակել է հռչակագրի տեքստը։

Ещё по теме: Политика

Важно сейчас

Выбор редакции

Сейчас читают

  1. 11 октября на некоторых улицах Еревана будет временно ограничено движение.
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Видео YouTube ›

Другие темы

Последние новости Смотреть все ›

  1. Карен Асланян стал чемпионом мира по борьбе
  2. Новый препарат от рака лёгкого снизил риск смерти на 44%
  3. Троллейбусы в Ереване будут ходить почти до полуночи
  4. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  5. Авинян требует разорвать договор с подрядчиком водопровода
  6. В Ереванской опере откроют новый концертный зал
  7. У мэрии Еревана появится ИИ-двойник
  8. Ереван полностью перейдёт на электробусы

Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира

Ещё новости

  1. Այս պրոցեսը մի փոքր այլ նշանակություն ունի, որովհետև այն կենտրոնացած էր «Խաղաղության խաչմերուկ»-ում ներդրումներ իրականացնելու ԱՄՆ-ի ակտիվ ցանկության վրա. վարչապետ