Փաշինյան-Թրամփ բանակցություններ․ ստորագրվեցին հայ-ամերիկյան գործակցության համաձայնագրեր

Րոպեներ առաջ ավարտվեց Փաշինյան-Թրամփ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեցին հայ-ամերիկյան գործակցությանը վերաբերող փաստաթղթեր։
Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման,Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր:
Այս պահին ընթանում է Թրամփ-Ալիև առանձնազրույցը, որին կհաջորդի Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը։



























